Сообщения

«Մեր վարչական շրջանը շենացնողները » ՍԻԼՎԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Изображение
Եթե ցանկանում եք ծանոթանալ որևէ քաղաքի կամ քաղաքային շրջանի հետ, ապա լավագույն տարբերակը ծանոթությունն է տեղի բնակչության հետ:  Քաղաքը լոկ տարածություն չէ, այն կենդանի օրգանիզմ է, որը բարեկարգում և զարգացնում է մարդը: Մեր քաղաքը բաժանված է տարբեր վարչական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի երևանցու սրտում, սակայն այսօր խոսելու ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասին, ուստի եկեք ծանոթանանք հին ու նոր քանաքեռցիների հետ, որոնք ոչինչ չեն խնայել և չեն խնայում Քանաքեռն ավելի բարեկարգ և գեղեցիկ պահելու համար: Քանաքեռ- Զեյթունը յուրահատուկ է իր պատմությամբ, այն Երևանի ամենահին թաղամասերից է և այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հայ մեծերից շատերը բնակվել են հենց այս շրջանում: Խոսել Քանաքեռի մասին և չանդրադառնալ Մեծ Քանաքեռցուն՝անհնարին կլինի, չէ՞ որ պատկերացնելով Քանաքեռը՝ աչքի առաջ են գալիս «Վերք Հայաստանի» վեպի կերպարները և այդ կերպարներին արարող, մեծ գրող Խաչատուր Աբովյանը: Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության հիմնադիրն է, առաջին հայ գրողը, ով ներմուծեց...

«Քաղաքից դուրս՝ քաղաքի ներսում» ԷԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Изображение
Է՜հ, ոնց եմ ուզում մաքուր օդ շնչեմ, հայտնվեմ բնության գրկում, բայց մեն-մենակ: Ափսոս, մերոնք չեն թողնի գնամ քաղաքից դուրս, օրինակ՝ Դիլիջան, Սևան… Մի րոպե՜, հիշեցի: Ախր հենց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է գտնվում մեր Երևանի թոքերը՝ Բուսաբանական այգին (Yerevan Botanical Garden): 80 հա տարածքը կամ 1100 տեսակ բուսականությունն ու ծառերը մի՞թե ինձ բավական չեն:   Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935-ին հայտնի գիտնականներ Ա.Ա. Հախվերդովի, Ա.Կ. Մաղաքյանի և Ն.Վ. Միրզոևայի կողմից, իսկ 2015 թվականին նշվել է այգու հոբելյանական 80 ամյակը։ Հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ , ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասել է, որ «Բուսաբանության ինստիտուտն ու Բուսաբանական այգին մեր ակադեմիայի հնագույն կազմակերպություններից է, որն իր անցած 80 տարներին ծառայել է գիտությանը, մեր երկրի բուսական աշխարհի ուսումնասիրություններին, բնապահպանական տարբեր խնդիրների լուծմանը»։ Այսքանից հետո , ինչպես կարելի է չգնալ այդ դրախտային վայր, կամ չտեսնել Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տ...

«Այստեղ գիտելիքը շունչ է առնում» ԱՐԵԳ ԱՍԼԱՆՅԱՆ

Изображение
Երևանի դպրության, եթե ոչ սիրտը, ապա թոքերը Քանաքեռ-Զեյթունն է:  Իսկապես, գիտելիքը այստեղ շունչ է առնում:  «Այբ» դպրոցը բավականին երիտասարդ է, հիմնադրվել է 2011թ.-ին, բայց արդեն մեծ համբավ է վայելում ամբողջ հանրապետությունում: Այն գտնվում է  Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի   Թբիլիսյան խ. 11/11  հասցեում:  «Այբ»-ի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, ինչի համար էլ դպրոցն օգտագործում է դասավանդման և ուսումնառության համար լավագույն տեխնոլոգիաները: «Այբ»-ի առաքելությունն է ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդներ: Այստեղ իրականացվում է Արարատյան բակալավրիատը` միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիրը, որը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:  Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ի տարբերություն «Այբ»-ի, ունի 55 տարվա պատմություն: Դպրոցը դեռևս ԽՍՀՄ տարիներից ցուցաբերել է գերազանց արդյունքներ տարբեր տեսակի միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում: Դպ...

«Մեր Մայր Հայաստանն ու Հաղթանակ զբոսայգին» ՍՏԵԼԼԱ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Изображение
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գեղեցիկ վայրերից մեկն էլ «Հաղթանակ» զբոսայգին է, հատկապես փոքրիկների համար այն ուղղակի հեքիաթ է: Իսկ ի՞նչ գիտենք այս այգու մասին: Հաղթանակի զբոսայգին իր առաջին այցելուներին սկսել է ընդունել 1950 թվականի նոյեմբերի 29-ից։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, սակայն 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է, և արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ Այն  մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին Եվգենյա Մուրադյանն է: Նա 17 տարեկան էր, երբ քանդակագործը նկատեց նրան և աղջկա մայրիկին պատմեց իր ծրագրի մասին։ Սակայն մայրը թույլ չտվեց, քանի որ այդ ժամանակ ընդունված չէր երիտաարդ տարիքում բնորդուհի լինել: Պարզվեց Արա Հարությունյանը Եվգենյայի եղբոր ուսուցիչն էր, և Եվգենյան եղբոր հետ այցելեց արվեստանոց: «Նկարիչը խորաթափանցորեն տեսել և արտահայտել էր այն, ինչ թաքնված էր իմ մեջ, այն, ինչ անհասկանալի էր նույնիսկ ինձ համար»,- խոստովանել է...

«Քանաքեռ-Զեյթուն՝ թանգարան բաց երկնքի տակ» ՄԵՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ

Изображение
Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որը ներկայումս էլ շարունակում է պահպանել և՛ իր մշակութային կոթողները, և՛ դրանց մասունքները։ Հատկանշական են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող եկեղեցիներն ու հուշարձանները, որոնք մինչ օրս գործում և ապշեցնում են անցորդներին։ Հ այ առաքելական եկեղեցիների շարքում առանձնանում է Սուրբ Հակոբ եկեղեցին, որն ընդգրկված է Քանաքեռ-Զեյթունի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Եկեղեցու արևմտյան պատին փորագրված «ՌՃԽԴ» գրությունը փաստում է, որ այն 1685թ-ի շինություն է: Մոտավորապես 200 տարի անց եկեղեցուն կից սկսելէ գործել Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը։ Սուրբ Աստվածածին եկեղեցի Ինքնատիպ է նաև 1695թ.ին զեյթունցիների ջանքերով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նախկինում կառույցը պատկանել է միաբանությանը. այն ունեցել է միաբանական բնակարաններ և պարսպապատով շրջափակված վանական այլ շինություններ։ Խորհրդային ժամանակաշրջանում աղոթատունը դադարել է գործել՝ դառնալով պահեստ։ Անկախությունից հետո այն վերանորոգել է պատմական հուշարձանների պահպանության ...

«Ամառային երեկոն Քանաքեռ-Զեյթունում» ԱՆՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ

Изображение
    Ամառային երեկո էր, ընկերներիս հետ զբոսնում և աղմկում էինք Երևանիս լուսավոր փողոցներում, մեղմ քամին շոյում էր մեր վարսերը, յուրօրինակ ձայներ արձակում, ասես նա նույնպես ցանկանում էր մասնակցել մեր զրույցին: Իսկ թեման հետևյալն էր՝ մեր բնակավայրերն ու վարչական շրջանները: Այդ պահին իմ ուրախությանը չափ ու սահման չկար , քանի որ ես Քանաքեռ֊Զեյթունից էի , իսկ մենք զբոսնում էինք հենց այդ վարչական շրջանի փողոցներով՝ Պարույր Սևակ, Ռուբինյանց, Ահարոնյան, Դավիթ Անհաղթ, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի… փողոցների հենց այս հերթականությամբ մի ամբողջ օր զբոսնեցինք Քանաքեռ-Զեյթունում, և ամբողջ ընթացքում ես մի վայրկյան ձայնս չկտրեցի: Ի մ բնակավայրը գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում, բլրի վրա։  Գիտե՞ք այն ը նդհանուր սահմաններ ունի Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ։ Արտաքին սահմանով այն հարևան է Արագածոտնի և Կոտայքի մարզերին։   Ընկերներս կարծում էին, թե մի օրը բավական է ամբողջ Զեյթունը տեսնելու համար, բայց նրանք վերջում հասկացան, որ նույնիսկ կեսն էլ չէ...