«Քանաքեռ-Զեյթուն՝ թանգարան բաց երկնքի տակ» ՄԵՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ
Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որը ներկայումս էլ շարունակում է պահպանել և՛ իր մշակութային կոթողները, և՛ դրանց մասունքները։ Հատկանշական են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող եկեղեցիներն ու հուշարձանները, որոնք մինչ օրս գործում և ապշեցնում են անցորդներին։
Ինքնատիպ է նաև 1695թ.ին զեյթունցիների ջանքերով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նախկինում կառույցը պատկանել է միաբանությանը. այն ունեցել է միաբանական բնակարաններ և պարսպապատով շրջափակված վանական այլ շինություններ։ Խորհրդային ժամանակաշրջանում աղոթատունը դադարել է գործել՝ դառնալով պահեստ։ Անկախությունից հետո այն վերանորոգել է պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը։
Ի դեպ, թանգարանը սերտորեն համագործակցում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Այստեղ կազմակերպվում են ապագա մանկավարժների երդման հանդիսավոր արարողությունները և թանգարանագիտության բաժնի ուսանողների գործնական պարապմունքները։
Տուն-թանգարանի մոտ է տեղադրված Խաչատուր Աբովյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1908թ.ին:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, լինելով այսպիսի պատմամշակութային հարուստ տարածք , գրավում է թե՛ քաղաքաբնակներին ու մարզաբնակներին, թե՛ օտարերկրացիներին։ Վստահեցնում եմ՝ մեկ անգամ քայլելով այստեղի երկար, նեղլիկ փողոցներով՝ մշտապես վերադառնալու ցանկությունկառաջանա։
Հայ առաքելական եկեղեցիների շարքում առանձնանում է Սուրբ Հակոբ եկեղեցին, որն ընդգրկված է Քանաքեռ-Զեյթունի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Եկեղեցու արևմտյան պատին փորագրված «ՌՃԽԴ» գրությունը փաստում է, որ այն 1685թ-ի շինություն է: Մոտավորապես 200 տարի անց եկեղեցուն կից սկսելէ գործել Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը։
![]() |
| Սուրբ Աստվածածին եկեղեցի |
Այստեղ է գտնվում նաև արևելահայ մեծագույն բանաստեղծ Խաչատուր Աբովյանի տունը , որը 1938թ. ապրիլի 25-ին ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ վերակառուցվել և վերածվել է տուն-թանգարանի։ Մարդիկ հաճախ Քանաքեռ են բարձրանում ոչ միայն քաղաքի այդ հատվածով հիանալու, այլ նաև տեսնելու այն տնակը, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել նշանավոր գրողը։ Աբովյանի նախնիներն այս տանը բնակություն են հաստատել Կովկասի լեռնականների հետապնդումներից խուսափելու ճանապարհին։
Ի դեպ, թանգարանը սերտորեն համագործակցում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Այստեղ կազմակերպվում են ապագա մանկավարժների երդման հանդիսավոր արարողությունները և թանգարանագիտության բաժնի ուսանողների գործնական պարապմունքները։
Տուն-թանգարանի մոտ է տեղադրված Խաչատուր Աբովյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1908թ.ին:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, լինելով այսպիսի պատմամշակութային հարուստ տարածք , գրավում է թե՛ քաղաքաբնակներին ու մարզաբնակներին, թե՛ օտարերկրացիներին։ Վստահեցնում եմ՝ մեկ անգամ քայլելով այստեղի երկար, նեղլիկ փողոցներով՝ մշտապես վերադառնալու ցանկությունկառաջանա։
Հոդվածը գրվել է The Voice of Yerevan Community ծրագրի շրջանակներում:



Комментарии
Отправить комментарий