«Ամառային երեկոն Քանաքեռ-Զեյթունում» ԱՆՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ

    Ամառային երեկո էր, ընկերներիս հետ զբոսնում և աղմկում էինք Երևանիս լուսավոր փողոցներում, մեղմ քամին շոյում էր մեր վարսերը, յուրօրինակ ձայներ արձակում, ասես նա նույնպես ցանկանում էր մասնակցել մեր զրույցին: Իսկ թեման հետևյալն էր՝ մեր բնակավայրերն ու վարչական շրջանները: Այդ պահին իմ ուրախությանը չափ ու սահման չկար, քանի որ ես Քանաքեռ֊Զեյթունից էի, իսկ մենք զբոսնում էինք հենց այդ վարչական շրջանի փողոցներով՝ Պարույր Սևակ, Ռուբինյանց, Ահարոնյան, Դավիթ Անհաղթ, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի… փողոցների հենց այս հերթականությամբ մի ամբողջ օր զբոսնեցինք Քանաքեռ-Զեյթունում, և ամբողջ ընթացքում ես մի վայրկյան ձայնս չկտրեցի:


Իմ բնակավայրը գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում, բլրի վրա։ 

Գիտե՞ք այն ընդհանուր սահմաններ ունի Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի հետ։ Արտաքին սահմանով այն հարևան է Արագածոտնի և Կոտայքի մարզերին։ 

Ընկերներս կարծում էին, թե մի օրը բավական է ամբողջ Զեյթունը տեսնելու համար, բայց նրանք վերջում հասկացան, որ նույնիսկ կեսն էլ չէին հասցրել տեսնել, ախր Քանաքեռ-Զեյթունի մակերեսը 775 հա. Կմ քառ է.: Այսինքն կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 3,4%֊ը 


79,600 մարդիկ, որոնց մեծ մասը կամ իմ ընկերներն են, կամ բարեկամներս, կամ էլ ուսուցիչներս:

Զեյթունս կարևոր դեր է խաղացել Երեւանի 1827 թ. Ռուսական պաշարման ժամանակ: Հայաստանի անկախացումից հետո միայն Զեյթունը միավորվել է մայրաքաղաք Երեւանին մեկ ընդհանուր անվամբ՝ Քանաքեռ-Զեյթուն:

Լավ, իսկ գիտե՞ք, ինչ է նշանակում Զեյթուն, կամ որտեղից է գալիս Քանաքեռ-Զեյթուն անունը:

Նույնիսկ թույլ չտվեցի, որ ընկերներս գուշակեն, մեծ հպարտությամբ սկսեցի պատմել, որ Քանաքեռ բառի ստուգաբանությունը առնչվում է Նոյի որդի Քամի անվան հետ, ըստ լեգենդի, ջրհեղեղից անմիջապես հետո նա հենց այս տարածքում բնակավայր է հիմնել: Այդ պատճառով Քանաքեռն իր պատմության սկզբնական շրջանում կոչվում էր Քամակերտ:

 Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ բնակավայրի անվանումը կապված է իշխան Քանանի անվան հետ: Նրա քույրը ապրում էր այս վայրում, իսկ Քանանը՝ Քանաքեռի արևելյան և ամենաբարձր հատվածում՝ Դարաբաս բլրում: Այդ աղջկան տեղի բնակիչներն անվանում էին Քանանի քույր՝ Քանաքույր կամ Քանաքեռ:


 Իսկ համայնքի մյուս թաղը, որի պատմությունը սկսվել է միայն 20-րդ դարում, իր անունը ստացել է Կիլիկիայի հյուսիս-արևելքում գտնվող նշանավոր Զեյթունից։ Զեյթուն անունը կապված է նրա հետ, որ Կիլիկիայի այդ հատվածում շատ ձիթենիներ կան («Զեյթուն» թուրքերեն նշանակում է ձիթենի)։ Իսկ երևանյան այդ թաղամասը Զեյթուն է կոչվել մի շարք այլ թաղամասերի նմանությամբ՝ ի պատիվ հին արևմտահայկական տարածաշրջանների:


Այս ամենը լսելուց հետո ընկերներս, զարմացած և ժամանակի զգացողությունը կորցրած, ցանկանում էին, որ ես շարունակեի պատմել ու ցույց տալ տեսարժան վայրերը, կրթական հաստատություններն ու այգիները: Բայց, ափսոս, մութն արդեն ընկել էր, պետք էր գնալ տուն: Հրաժեշտ տվեցի, բայց խոստացա, որ հաջորդ անգամ, երբ հարմար առիթ ստեղծվի, անպայման կշարունակենք մեր ճանապարհորդությունը Քանաքեռ-Զեյթունի փողոցներում:


Նյութը պատրաստեց Անուշ Մկրտչյանը

Հոդվածը գրվել է The Voice of Yerevan Community  ծրագրի շրջանակներում:


Комментарии

Популярные сообщения из этого блога

«Մեր Մայր Հայաստանն ու Հաղթանակ զբոսայգին» ՍՏԵԼԼԱ ՀԱՄԲԱՐՅԱՆ

«Քանաքեռ-Զեյթուն՝ թանգարան բաց երկնքի տակ» ՄԵՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ