«Մեր վարչական շրջանը շենացնողները » ՍԻԼՎԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եթե ցանկանում եք ծանոթանալ որևէ քաղաքի կամ քաղաքային շրջանի հետ, ապա լավագույն տարբերակը ծանոթությունն է տեղի բնակչության հետ: Քաղաքը լոկ տարածություն չէ, այն կենդանի օրգանիզմ է, որը բարեկարգում և զարգացնում է մարդը: Մեր քաղաքը բաժանված է տարբեր վարչական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի երևանցու սրտում, սակայն այսօր խոսելու ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասին, ուստի եկեք ծանոթանանք հին ու նոր քանաքեռցիների հետ, որոնք ոչինչ չեն խնայել և չեն խնայում Քանաքեռն ավելի բարեկարգ և գեղեցիկ պահելու համար: Քանաքեռ- Զեյթունը յուրահատուկ է իր պատմությամբ, այն Երևանի ամենահին թաղամասերից է և այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հայ մեծերից շատերը բնակվել են հենց այս շրջանում: Խոսել Քանաքեռի մասին և չանդրադառնալ Մեծ Քանաքեռցուն՝անհնարին կլինի, չէ՞ որ պատկերացնելով Քանաքեռը՝ աչքի առաջ են գալիս «Վերք Հայաստանի» վեպի կերպարները և այդ կերպարներին արարող, մեծ գրող Խաչատուր Աբովյանը: Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության հիմնադիրն է, առաջին հայ գրողը, ով ներմուծեց...