«Մեր վարչական շրջանը շենացնողները » ՍԻԼՎԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Եթե ցանկանում եք ծանոթանալ որևէ քաղաքի կամ քաղաքային շրջանի հետ, ապա լավագույն տարբերակը ծանոթությունն է տեղի բնակչության հետ:
Քաղաքը լոկ տարածություն չէ, այն կենդանի օրգանիզմ է, որը բարեկարգում և զարգացնում է մարդը: Մեր քաղաքը բաժանված է տարբեր վարչական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի երևանցու սրտում, սակայն այսօր խոսելու ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասին, ուստի եկեք ծանոթանանք հին ու նոր քանաքեռցիների հետ, որոնք ոչինչ չեն խնայել և չեն խնայում Քանաքեռն ավելի բարեկարգ և գեղեցիկ պահելու համար:
Քանաքեռ- Զեյթունը յուրահատուկ է իր պատմությամբ, այն Երևանի ամենահին թաղամասերից է և այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հայ մեծերից շատերը բնակվել են հենց այս շրջանում: Խոսել Քանաքեռի մասին և չանդրադառնալ Մեծ Քանաքեռցուն՝անհնարին կլինի, չէ՞ որ պատկերացնելով Քանաքեռը՝ աչքի առաջ են գալիս «Վերք Հայաստանի» վեպի կերպարները և այդ կերպարներին արարող, մեծ գրող Խաչատուր Աբովյանը: Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության հիմնադիրն է, առաջին հայ գրողը, ով ներմուծեց արևելահայերենը հայկական գրականություն: Աբովյանն ունեցավ կարճ գրական կյանք, սակայն նրա գործը հավերժ մնաց հայոց գրականության մեջ: Մեծ Քանաքեռցու մահը այդպես էլ մնաց հանելուկ պատմության մեջ, քանի որ ոչ ոք չգիտի, թե ուր գնաց և ինչպես անհետացավ գրողը, սակայն մի բան հստակ է.
Ուր էլ լիներ Աբովյանը, Քանաքեռը մնալու էր նրա սրտում, քանի որ հենց այստեղ է անցել իր կյանքի լավագույն տարիները:
Գրական գործիչներից բացի այս տեղ ապրել են նաև մի շարք այլ մշակությանին գործիչներ, որոնց գործը նույնպես միտված է եղել քաղաքի պատմության և մշակույթի պահպանմանը:
Պատմիչ Զաքարիա Քանաքեռցին իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, վերակազմել և նորոգել բազմաթիվ ձեռագրեր։
Եկեք ծանոթանանք նրանց հետ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Կարեն Հակոբյանը, իսկ նրա տեղակալներն են Ալբինա Հակոբյանն ու Արմեն Աղայանը: 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն են ներկայացնում՝
2015 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալ Վարդան Նահապետի Վարդանյանը,
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր ընտրված Գուրգեն Նիկոլի Բաղդասարյանը,
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք պատգամավոր ընտրված Հայկ Արսենի Կոնջորյանը, Մխիթար Իոսիֆի Հայրապետյանը, Երջանիկ Մանվելի Հակոբյանը:
Առանձին բաժինների պատասխանատուներն են՝ Աշխատակազմի քարտուղար Արմեն Մաղաքյան, Ֆինանսական բաժին՝ Նորա Ղուկասյան, Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին՝ Պարույր Մազմանյան, Իրավաբանական բաժին՝ Ազատուհի Մուրադյան, կրթության, մշակույթի և սպորտիբաժին՝ Իրինա Թորոսյան, Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժին՝ Հասմիկ Խաչատրյան, կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժին՝ Արարատ Ավետիսյան, քաղաքաշինության և հողօգտագործման բաժին՝ Տիգրան Կոբալյան, Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին՝ Հայկ Վարդերեսյան, ընդհանուր բաժին՝ Սուսաննա Իվանյան:
Ահա այն մարդիկ, ովքեր կերտում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմությունը:
Ճանաչելով նրանց՝ մենք ավելի մոտիկից կճանաչենք Քանաքեռ Զեյթունը:
Նյութը պատրաստեց Սիլվի Գևորգյանը:
Հոդվածը գրվել է The Voice of Yerevan Community ծրագրի շրջանակներում:


Комментарии
Отправить комментарий