«Մեր Մայր Հայաստանն ու Հաղթանակ զբոսայգին» ՍՏԵԼԼԱ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գեղեցիկ վայրերից մեկն էլ «Հաղթանակ» զբոսայգին է, հատկապես փոքրիկների համար այն ուղղակի հեքիաթ է: Իսկ ի՞նչ գիտենք այս այգու մասին: Հաղթանակի զբոսայգին իր առաջին այցելուներին սկսել է ընդունել 1950 թվականի նոյեմբերի 29-ից։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, սակայն 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է, և արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ Այն մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին Եվգենյա Մուրադյանն է: Նա 17 տարեկան էր, երբ քանդակագործը նկատեց նրան և աղջկա մայրիկին պատմեց իր ծրագրի մասին։ Սակայն մայրը թույլ չտվեց, քանի որ այդ ժամանակ ընդունված չէր երիտաարդ տարիքում բնորդուհի լինել: Պարզվեց Արա Հարությունյանը Եվգենյայի եղբոր ուսուցիչն էր, և Եվգենյան եղբոր հետ այցելեց արվեստանոց: «Նկարիչը խորաթափանցորեն տեսել և արտահայտել էր այն, ինչ թաքնված էր իմ մեջ, այն, ինչ անհասկանալի էր նույնիսկ ինձ համար»,- խոստովանել է...