«Այստեղ գիտելիքը շունչ է առնում» ԱՐԵԳ ԱՍԼԱՆՅԱՆ

Երևանի դպրության, եթե ոչ սիրտը, ապա թոքերը Քանաքեռ-Զեյթունն է: 
Իսկապես, գիտելիքը այստեղ շունչ է առնում: 

«Այբ» դպրոցը բավականին երիտասարդ է, հիմնադրվել է 2011թ.-ին, բայց արդեն մեծ համբավ է վայելում ամբողջ հանրապետությունում: Այն գտնվում է  Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի  
Թբիլիսյան խ. 11/11 հասցեում: «Այբ»-ի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, ինչի համար էլ դպրոցն օգտագործում է դասավանդման և ուսումնառության համար լավագույն տեխնոլոգիաները: «Այբ»-ի առաքելությունն է ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդներ: Այստեղ իրականացվում է Արարատյան բակալավրիատը` միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիրը, որը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: 


Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ի տարբերություն «Այբ»-ի, ունի 55 տարվա պատմություն: Դպրոցը դեռևս ԽՍՀՄ տարիներից ցուցաբերել է գերազանց արդյունքներ տարբեր տեսակի միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում: Դպրոցի նպատակն է Հայաստանի տարբեր շրջաններից արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար
կազմակերպել պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում: Հարկ է նշել, որ մարզերում բնակվող շատ աշակերտներ հնարավորություն ունեն ապրել հանրակացարանային մասնաշենքում: Գործում է նաև ճաշարան, որտեղի մանդարինները հայտնի են ամբողջ համայնքում: 

Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք


Հայաստա
նում Ֆրանսիական համալսարան հիմնադրամը եզակի հաստատություն է: Ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանը նույնպես գտնվում է Քանաքեռ-Զեյթունում: Համալսարանը, որն ունի մոտավորապես 2000 ուսանող, նպատակ ունի կրթել Հայաստանի աշխատանքի
շուկայի և Կովկասի տնտեսական տարածաշրջանի նոր պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ։ Այստեղ ուսանողն իրեն զգում է ֆրանսիական փոքրիկ քաղաքում: 


Ազատության 24/2
Եվրասիա միջազգային համալսարանը արդեն մոտ տասը տարի է, ինչ հավատարիմ է մնում միջազգայնացման իր ռազմավարությանը, ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, անդամակցում միջազգային դրամաշնորհային ծրագրերին և իրականացնում միջազգային ծրագրեր տարբեր մակարդակներում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների և վարչական աշխատողների
վերապատրաստում: 


Երևանի շախմատի ֆեդերացիան նույնպես իր մեծն դերն է խաղում քաղաքի կյանքում:
Ֆեդերացիայի նպատակն է նպաստել շախմատ մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը: Այս նպատակն իր շուրջ է համախմբել Երևանի բոլոր վարչական շրջաններում գործող շախմատի մարզադպրոցներին: Ուրախալի է, որ դասընթացներն անվճար են. աշակերտներից պահանջվում է միայն ջանասիրություն, ուշադրություն ու լավ տրամադրություն։

Վստահաբար կարելի է ասել, որ կրթությունը մեծ դեր է խաղում համայնքի կյանքում, իսկ նրա ազդեցությունը տարածվում է ամբողջ երկրում:

Նյութը պատրաստեց Արեգ Ասլանյանը:

Հոդվածը գրվել է The Voice of Yerevan Community  ծրագրի շրջանակներում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«Ամառային երեկոն Քանաքեռ-Զեյթունում» ԱՆՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ

«Մեր Մայր Հայաստանն ու Հաղթանակ զբոսայգին» ՍՏԵԼԼԱ ՀԱՄԲԱՐՅԱՆ

«Քանաքեռ-Զեյթուն՝ թանգարան բաց երկնքի տակ» ՄԵՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ